ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԵՊՀ ԻՄ-Ի ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑԻՆ ԳՐՔԵՐ

ԵՊՀ ԻՄ-Ի ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑԻՆ ԳՐՔԵՐ

2018-2019 ուսումնական տարվան ընդառաջ Բերդի Հայ Ավետարանչական ընկերակցության ղեկավար Սենո Հարությունի Սարիբեկյանին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց շուրջ 40 միավոր գրականություն:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը խորին երախտագիտություն և մեծ գոհունակություն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Նրանք համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում հետաքրքրություն կառաջացնեն ֆրանսերեն լեզվի և գրականության, հանրագիտարանային գրականության վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում պարոն Սենո Սարիբեկյանի հետ շարունակելու համագործակցությունը համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակում: