ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԻՄ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԻՄ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2017թ. դեկտեմբերի 12-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի  շնորհանդեսը:

Ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենի գլխավորությամբ,  ուսանողներ, հյուրեր:

Գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը ներկայացրեց նորաստեղծ կայքի կառուցվածքը, բաժինները, կայքից հեշտությամբ օգտվելու, գիրք փնտրելու սկզբունքները: Շեշտվեց, որ կայքում գրքերը տեղադրված են ըստ մասնագիտական ուղղվածության, կայքի աջ մասում տեղադրված են նոր հրատարակված գրքերը, ձախ մասի ստորին հատվածում՝ օգտակար,  հիմնական մասնագիտական գրքերը:

http://ijevanlib.ysu.am/

Վ.Պողոսյանը էլեկտրոնային գրադարանի բացման առթիվ շնորհավորեց, բարի գալուստ, օգտակար ու հաճելի ընթերցանություն մաղթեց բոլոր համալսարանականներին, ընթերցասեր հանրությանը՝ նշելով. «Շնորհավորում եմ բոլորիս էլեկտրոնային գրադարանի համացանցային կայքի բացման առիթով: Այսօր մենք կարող ենք վստահորեն նշել, որ ունենք հայաստանյան կրթական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային գրադարան, որը մեկ քայլ առաջ է տանելու մատչելի կրթություն ստանալու գործընթացը: Այս կայքի գործարկումը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ, քանզի փոխվում են կրթական պահանջներն ու մոտեցումները, և գրադարանային գործում արդիական տեխնոլոգիաների կիրառումը ժամանակի պահանջ և հրամայական է։ Բացի գրքային հնարավորություններից՝ այս կայքը մեծապես կօգնի նաև առցանց դասախոսությունների հասանելիությամբ, իսկ նորությունների հարթակը անընդհանտ թարմացվելու և արդիականացվելու է, որպեսզի համապատասխանի գրադարանային նորագույն տեխնոլոգիաների պահանջներին»։

Մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանի նորամուտին շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Գրադարանները հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը քաղաքակիրթ աշխարհում ուղեկցվում է գրադադարանային համակարգերի համապատասխան բարեփոխումներով: Հիմնականում հենց արդի առաջավոր գրադարաններն են ապահովում տեղեկատվական հագեցած շտեմարանների ստեղծումն ու ընդլայնումը, զանազան տեղեկատվական ծառայությունների մատչելի սպասարկումը՝ տեխնոլոգիական նոր միջոցներով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը ևս բացառություն չէ։

ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծումը ևս մեկ քայլ է մատչելի և հասանելի կրթական հնարավորությունների ընձեռման ճանապարհին, և համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի ուսանողների գիտական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, հաստատուն գիտելիքների հարստացմանն ու տարածմանը։ Շնորհավորում եմ մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծման առթիվ և համոզված եմ, որ այն հարուստ, ամբողջական ու հետաքրքիր հարթակ կդառնա ընթերացասեր ուսանողության համար»:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

Էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսին շնորհակալալական և շնորհավորական խոսքեր ասացին ուսանողները և դասախոսները՝ նորաստեղծ կայքին մաղթելով անխափան աշխատանք, շարունակակական զարգացում և առաջընթաց:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: