ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004թ. ապրիլից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

Տոնի հիմնական խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարության ընդգծումը առողջ հասարակության ձևավորման գործում:

Գրադարանագիտությունը գիտության ճյուղ է, որն ուսումնասիրում է տպագիր երկերի հասարակական-գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքննրը, կազմակերպման միջոցներն ու եղանակները: Այն սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև թանգարանային և արխիվային գործի հետ: Հիմնական բաժիններն են ընդհանուր գրադարանագիտությունը, աշխատանք ընթերցողի հետ, գրադարանի աշխատանքների կազմակերպում, գրադարանային գործի պատմություն:

Գրադարանավարի օրվա առթիվ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր բոլոր գրադարանավարներին, մաղթում հաջող և արդյունավետ աշխատանք, մեծ կամք ու նվիրում գրքի և ընթերցողի միջև հոգևոր կապ ձևավորելու շնորհակալ գործում: