Ֆինանսական առողջացման վարույթը Հայաստանի Հանրապետությունում
Աշխատությունում տեսական աղբյուրների, միջազգային փորձի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատական ակտերի, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի այլ նյութերի հիման վրա վերլուծվել են ֆինանսական առողջացման վարույթի էությունը, ֆինանսական առողջացման ծրագրի կազմման, ներկայացման, քննարկման և հաստատման, ինչպես նաև ֆինանսական առողջացման վարույթի հետ կապված այլ հարցերը:
Սույն աշխատությունը կարող է օգտակար լինել սնանկության գործով կառավարիչների, փաստաբանների, դատավորների, իրավաբանական բուհերի և ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների, ինչպես նաև սնանկության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար։
Աշխատությունը կարող է ծառայել նաև որպես ուսումնական նյութ: