Ցեղասպանությունների պատմություն
Դասագրքում ներկայացված են միջազգային դատարանների, միջազգային այլ կառույցների, նաև ցեղասպանություն իրականացրած պետության (իրավահաջորդի) կողմից որպես ցեղասպանություն բնորոշված զանգվածային սպանություններն ու այլ ոճրագործությունները։ Ներածությունում քննության ենթարկվող հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև արցախահայության ցեղասպանությանը և Դարֆուրում տեղի ունեցած զանգվածային հանցագործություններին։ Դասագիրքը, նախատեսված լինելով բուհական դասընթացների համար, կարող է օգտագործվել նաև գիտահետազոտական հաստատություններում, ավագ դպրոցներում, արտաքին քաղաքականություն իրականացնող գերատեսչություններում և հարցով hետաքրքրված այլ կառույցներում։