Մլեհ Ռուբինյան. իշխանապետ Կիլիկիո հայոց

Արամ Հովհաննիսյան
Աշխատանքը նվիրված է Կիլիկյան Հայաստանի նշանավոր ռազմական և դիվանագիտական գործիչ Մլեհ Ռուբինյանի կյանքին և գործունեությանը: Աշխատանքում մանրամասնորեն լուսաբանված են Մլեհի իշխանության գալու հանգամանքները, նրա վարած ներքին, արտաքին և եկեղեցական քաղաքականությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել հայոց իշխանապետի՝ Հալեպի տիրակալի հետ ունեցած համագործակցությանը, որի շնորհիվ Կիլիկիայի հայկական իշխանապետությունը հզորացավ, ընդարձակեց իր սահմանները՝ ամրապնդվելով Միջերկրական ծովի ափին։ Աշխատանքը կարող է օգտակար լինել պատմաբանների, քաղաքագետների, դիվանագետների և հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար: