ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Ուսումնական ձեռնարկը ներառում է Հայաստանի Հանրապետությանը հարևան երկրների պատմության ու մշակույթի բոլոր հիմնական իրադարձությունները։ Որպեսզի ուսանողի համար դյուրըմբռնելի լինի այդ իրադարձությունների ճիշտ գնահատումը, յուրաքանչյուր թեմայից հետո զետեղված են ինքնաստուգման հնարավորություն ընձեռող հարցեր։ Ձեռնարկում տեղ գտած նյութի յուրացումը նպաստում է նաև հայոց պատմության համակողմանի ընկալմանը։ «Հայաստանի հարևան երկրների պատմության հիմնահարցեր» ուսումնական ձեռնարկը կազմված է բուհական դասընթացի շրջանակներում։ Այն կարող է օգտակար լինել նաև պատմությամբ հետաքրքրվողների համար։
