ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ > ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ > Կազմակերպությունների սնանկացումը և տնտեսաիրավական կարգավորումը

Կազմակերպությունների սնանկացումը և տնտեսաիրավական կարգավորումը

Գրիգոր Մնացականյան, Վարսենիկ Սարգսյան
Ուսումնամեթոդական ձեռնարկում քննարկվում են ՀՀ-ում կազմակերպությունների սնանկացման կառավարման և կանխարգելման հիմնահարցերը։ Ներկայացված են սնանկության տեսակներն ու փուլերը, ֆունկցիոնալ դերը շուկայական համակարգում, ինչպես նաև կանխարգելմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը։ Ուսումնասիրված են կազմակերպությունների սնանկացման տնտեսաիրավական կարգավորման հիմնախնդիրները և ՀՀ սնանկության ինստիտուտի կատարելագործման հիմնուղիները։ Ձեռնարկը կարող է օժանդակել ֆինանսական կայունության համատեքստում կազմակերպությունների տնտեսական իրավիճակի գնահատման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը և ընդլայնմանը։ Ուսումնասիրվող նյութի ամրապնդման նպատակով յուրաքանչյուր թեմայից հետո տրված են ստուգող հարցեր։ Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, կազմակերպությունների ֆինանսական կայունության և սնանկության հիմնախնդիրներով հետաքրքրվող տնտեսագետների, դասախոսների և ասպիրանտների համար։