Գործույթների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ
Ձեռնարկն ընդգրկում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Գործույթների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ» դասընթացի ծրագրով նախատեսված հիմնական թեմաները՝ գծային ծրագրում, մատրիցային խաղեր, ոչ գծային ծրագրում և դինամիկ ծրագրում: Յուրաքանչյուր բաժնի սկզբում նախ տրվում է անհրաժեշտ տեսական նյութ, այնուհետև՝ դասընթացի խնդրագրքում առաջարկված տիպային խնդիրների լուծման մեթոդական ցուցումներ:
Ձեռնարկը նախատեսված է ինչպես տնտեսագետների, այնպես էլ հարակից մասնագիտությունների ծրագրով «Գործույթների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ» առարկան ուսումնասիրող ուսանողների և դասախոսների համար: