ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՅ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դասագիրքն ընդգրկում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի բակալավրիատում դասավանդվող ընդհանուր և հայ բանագիտություն գիտակարգի սկզբնավորման ու զարգացման պատմությանը վերաբերող առարկան, որի շրջանակում քննության են առնվում հայ բանագիտության խնդրո առարկա` բանահյուսության ընդհանուր բնութագիրը, էական հատկանիշները, միջգիտակարգայնությունը և ժանրային ամբողջական համակարգը: Դասագրքում առաջին անգամ հանգամանորեն ներկայացված են բանագիտական դպրոցներն ու արդի մոտեցումները, որոնց առաջադրած մեթոդներով հնարավոր է դառնում տարբեր դիտանկյուններից հետազոտության ենթարկել հայ ժողովրդի բանահյուսական ժառանգությունը: Տրված են հարցեր և առաջադրանքներ, հիմնական և լրացուցիչ գրականության ընդարձակ ցանկեր: Այն նախատեսված է բանագետների, բանասերների, մշակութաբանների, ազգագրագետների, մշակույթի պատմաբանների և բուհերի հումանիտար ֆակուլտետների դասախոսների, ուսանողների, ասպիրանտների համար: