Արմտանի Մեծ ընկուզենին. Հակոբ Մնձուրի

Արծրուն Ավագյան
Մենագրությունը համակողմանի ուսումնասիրություն է հայ գրականության մեծերից մեկի` Հակոբ Մնձուրու կյանքի և գործի մասին։ Հեղինակը քննում և արժևորում է գրողի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ Օգտագործված են ինչպես արխիվային նյութեր, այնպես էլ մամուլում և առանձին գրականագիտական աղբյուրներում առկա փաստեր, կարծիքներ ու մեկնություններ։