Արդի հայերենի կետադրության հիմնախնդիրներ: Հիմունքներ, զուգաձևություններ, տարակարծություններ, կետադրություն
Գրքում ներկայացվում են հայերենի կետադրության հիմունքները, քննարկվում են արևելահայերենի կետադրության վիճելի հարցերը, առաջարկվում են կետադրական նորմեր՝ առանձին դեպքերում տարբերակների ազատ ընտրությամբ:
Գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են գրավոր հաղորդակցվում և հետաքրքրված են հայերենի կետադրությամբ: