ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ > ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ > «Windows» օպերացիոն համակարգեր (ուսումնամեթոդական ձեռնարկ)

«Windows» օպերացիոն համակարգեր (ուսումնամեթոդական ձեռնարկ)

Սվետլանա Ավետիսյան, Անի Քոչարյան, Մինաս Հովհաննիսյան
Ձեռնարկում ներկայացվում է «Microsoft Windows» օպերացիոն համակարգերի ընտանիքի և դրանց կողմից օգտագործվող կիրառությունների ծրագրավորման ինտերֆեյսը (Application Programming Interface, API) ։ Նկարագրվում են «Windows» օպերացիոն համակարգերի հիմնական հասկացությունները՝ ֆայլային համակարգ, պրոցեսներ, հոսքեր, սինքրոնացման մեթոդներ, միջուկի օբյեկտներ, նկարագրիչներ և այլն, ու դրանց օգտագործման համար նախատեսված համակարգային կանչերը։ Բերված են այդ հասկացությունների և համապատասխան համակարգային կանչերի կիրառության, ինչպես նաև տիպային խնդիրների լուծման օրինակներ։ Նախատեսված է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերում անցկացվող «Օպերացիոն համակարգեր» դասընթացի գործնական պարապմունքների ընթացքում կիրառման համար։ Ձեռնարկում բերված օրինակները կարդալու և ընկալելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել «C/C++» լեզվի հիմունքներին, ինչպես նաև «Visual Studio» ծրագրային միջավայրին։