ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > Ցանկ > Միջազգային իրավունք

Միջազգային իրավունք

Վ. Քոչարյան
Բուհական դասընթացի ծրագրին համապատասխան ուսումնական ձեռնարկում համակարգված կերպով շարադրված է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը, ներկայացված են նրա ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկությունները: Առանձին ուշադրություն է հատկացված Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պրակտիկային: Ուսումնական ձեռնարկում տեղ են գտել նաև առանձին հիմնարար միջազգային իրավական և ներպետական ակտեր: Նախատեսված է բուհերի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար: Այն կարող է օգտակար լինել արտաքին հարաբերությունների և միջազգային կապերի ոլորտի աշխատողների, միջազգային հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց և կազմակերպությունների համար: