Միջին հայերենի ուղեցույց-քրեստոմատիա

Աննա Աբաջյան, Նարինե Դիլբարյան, Սուսաննա Գրիգորյան, Նաիրա Պարոնյան, Ալվարդ Խաչատրյան
Աշխատությունը հրատարակության են երաշխավորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը և հայոց լեզվի պատմության ամբիոնը: Սույն աշխատությունը հասցեագրված է հայկական բանասիրական ֆակուլ- տետների ուսանողության, ինչպես նաև հայերենի հիմնախնդիրներով զբաղվող ան- ձանց համար և նպատակ ունի նպաստելու միջին հայերենի տեսական դասընթացի նպատակասլաց և արդյունավետ անցկացմանը: Գրքի քրեստոմատիան ընդգրկում է միջին հայերենի զարգացման ընթացքն արտացոլող զանազան ստեղծագործություն- ներից արձակ և չափածո հատվածներ: Տրված նմուշները գաղափար են տալիս մի- ջին հայերենով ստեղծված գրականության ձևաբանական ու բառապաշարային ա- ռանձնահատկությունների և միմյանց հետ ունեցած ընդհանրությունների ու տարբե- րությունների մասին: