Մաթեւոսյանական ընթերցումներ

Խմբագիրներ` Ա. Եղիազարյան, Ժ. Ռոստոմյան
Գրքում ամփոփված են հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75 և 80-ամյակներին նվիրված գիտաժողովների զեկուցումները, որոնցում քննության են առնվել Մաթեւոսյանի արձակի ինչպես գրական-գեղարվեստական, խոհագաղափարական առանձնահատկությունները, նրա և համաշխարհային գրականության ներկայացուցիչների գրականությունների նմանություններտարբերությունները, այնպես էլ գրողի լեզվի և ոճի յուրահատկությունները, գրական երկի ուսուցանման մեթոդական նրբությունները: Ներկայացվող հուշագրության լուսանկարային պատճենը գրականագետ Լեւոն Մկրտչյանի արխիվից սիրով տրամադրել է Մկրտչյանի այրին՝ Կարինե Սահակյանցը: