Մաթևոսյանական ընթերցումներ

Վ. Գաբրիելյան
Ժողովածուում ներառված հոդվածների հիմքում ընկած են հայ մեծ արձակագիր ու հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները: Քննվում են մաթևոսյանական արձակի գեղագիտական-գեղարվեստական մի շարք առանձնահատկություններ, հայ և օտար գրողների հետ ունեցած հոգեկցության հետաքրքիր դրսևորումներ: Հրապարակվում է նաև Մաթևոսյանի անտիպ ժառանգությունից մի պատմվածք` «Երեխաները» խորագրով: