Կարսի մարզի բնակչությունը

Միքայել Մալխասյան
Մենագրությունը ներկայացնում է Կարսի մարզի ժողովրդագրական պատմությունը 1877-1917 թթ., երբ մարզը եղել է Ռուսական կայսրության կազմում: Աշխատանքում վեր են հանված մարզի վարչատարածքային բաժանումների և ժողովրդագրական բնութագրիչների, հատկապես՝ բնակչության էթնիկական կազմի փոփոխությունները և դրանց պատճառները: Գիրքը կարող է օգտակար լինել պատմաբանների, պատմական աշխարհագրությամբ և ժողովրդագրությամբ զբաղվողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: