ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ > Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների (արդի ուսումնասիրություններ և պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա)

Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների (արդի ուսումնասիրություններ և պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա)

Արտակ Մովսիսյան, Միքայել Մալխասյան, Լիաննա Կարապետյան
Կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ հեղինակների` Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղե- կությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև սկզբնաղբյուրային տեքստերի զգալի մասի քրեստոմատիան։ Ուսումնասիրություն- ների առանցքը Հերոդոտոսի, Կտեսիաս Կնիդացու, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի և մի քանի այլ հեղինակների աշխատություններում առկա պատմաաշխարհագրական հիշատակումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել երբեմն ամբողջությամբ, երբեմն էլ մասնակիորեն վերակազմել Հին Հայաս- տանի սահմանները, վարչատարածքային բաժանումը, նշանավոր բնակավայրերը և բնաշխարհը։ Դրանց շնորհիվ լուսաբանված են նաև Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Ծոփքի թագավորությունների պետական դերակատարության տարբեր հարցեր։ Քրեստոմա- տիայի հատվածում սկզբնաղբյուրների մեծ մասից դուրս են բերված Հին Հայաստանի վերաբերյալ այն հատվածները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատ- մաաշխարհագրական տեղեկություններ են պարունակում։ Գիրքը կարող է օգտակար լինել պատմաբանների, աշխարհագետների, պատմական աշխարհագրության ու- սումնասիրողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար։