Հայաստանի Հանրապետություն

Սիմոն Վրացյան
Հայաստանի առաջին Հանրապետության Հիմնադրման տասնամյակի առթիվ Սիմոն Վրացյանը գրել և 1928 թ․ Փարիզում հրատարակել է Հայաստանի Հանրապետության ամբողջական պատմությունը։ Գրքում լուսաբանվել է առաջին աշխարհամարտի տարիներին Հայ ժողովրդի արևմտյան և արևելյան հատվածների վիճակը, Ռուսաստանում հեղափոխական խմորումների հետևանքով Հայաստանում ստեղծված կացությունը, Հայ-Թուրքական պատերազմը, Սարդարապատի և մյուս հերոսամարտերի նշանակությունը։ Արտացոլվել են նաև Հայաստանի Հանրապետության հռչակման, հասարակական-տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման, Հայ-Վրացական սահմանային վեճին, Ղարաբաղին, Գողթնին (Նախիջևան) վերաբերող խնդիրները։ Գրքի վերջում զետեղված են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի արձանագրությունները։