ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > Հայաստանի անկախացման հասարակական-քաղաքական նախադրյալները և կայացման սկիզբը (1956 թ. փետրվար – 1991 թ. սեպտեմբեր)

Հայաստանի անկախացման հասարակական-քաղաքական նախադրյալները և կայացման սկիզբը (1956 թ. փետրվար – 1991 թ. սեպտեմբեր)

Հենրիկ Աբրահամյան
Մենագրությունը հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Աշխատությունում անդրադարձ է կատարվում 1956-1991 թ. պատմական իրո- ղություններին՝ հայ ժողովրդի պատմության նշանավոր էջերից մեկին՝ այլախոհական շարժմանը, ընդհատակյա կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանի անկախության համար մղած պայքարին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի վերլուծությանը: Արխիվային բազմաթիվ նյութերի, փաստաթղթերի, ուսում- նասիրությունների հիման վրա վերլուծվում և բացահայտվում են այն գործընթացնե- րը, որոնք հանգեցրին Խորհրդային Հայաստանում ընդհատակյա կազմակերպու- թյունների ու այլախոհական շարժման ձևավորմանը, 1980-ական թթ. գորբաչովյան «վերակառուցմամբ» ծնված Արցախյան և հայ ժողովրդի համաժողովրդական շար- ժումների ծավալմանը, ինչպես նաև սկզբնավորեցին անկախության համար մղվող պայքարը: Մենագրությունը նախատեսված է պատմաբանների, հասարակագետների և ընթերցող լայն շրջանակի համար։