Ճարտարապետության հիմունքներ

Լիլիթ Պիպոյան
«Ճարտարապետության հիմունքներ» դասագրքում ներկայացված են ճարտարապետության հիմնական հասկացություններն ու կատեգորիաները, նրա լեզուն կազմող արտահայտչամիջոցները, հորինվածքը, տեկտոնիկ համակարգերը, ճարտարապետական մասնագիտությունները, տեսական և պատմական հետազոտություն կատարելու հիմնական կանոնները։ Ընթերցողը տարրական պատկերացում կկազմի շենքի կառուցվածքի, ճարտարապետական նախագծի, գծագրերի մասին։ Դասագրքի կարևոր մաս կազմում պատմական ճարտարապետական ոճերին նվիրված հատվածը, որում հատկանշված են դրանց առանձնահատկությունները, բերված են օրինակներ։ Տեքստը լուսաբանված է հարուստ պատկերաշարով, հավելված է ճարտարապետական եզրույթների հայ-ռուսերեն բացատրական բառարանով և գրականության ստվար ցանկով։ Դասագիրքը նախատեսված է բուհերի արվեստագիտական բաժինների ուսանողների համար, ինչպես նաև ճարտարապետությամբ հետաքրքրվող լայն հասարակայնության համար։