ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՖԻԶԻԿԱ > Ոչ գծային ֆիզիկայի ներածություն

Ոչ գծային ֆիզիկայի ներածություն

Սիներգետիկան (կամ ոչ գծային ֆիզիկան, քաոսի տեսությունը) պատկանում է վերջին մի քանի տասնամյակում բուռն զարգացող գիտական ուղղությունների թվին: Այն իր մեջ միավորում է տարբեր բնագավառների (ինչպես բնական, այնպես էլ հումանիտար և հասարակագիտական գիտությունների) ոչ գծային երևույթները: Սույն ձեռնարկի նպատակն է տարբեր բնագավառների խնդիրները դիտարկել մեկ միասնական` ոչ գծային ֆիզիկայի տեսանկյունից: Սույն ձեռնարկի նախորդ հրատարակությունը լույս է տեսել 2011 թ.: Անցած տարիների ընթացքում որոշ աշխատանքներ կորցրել են իրենց արդիականությունը և դուրս մնացել դասընթացի ծրագրից: Ներկա հրատարակությունում այդ աշխատանքները փոխարինված են նորերով և ուղղված են նկատված վրիպակները: Այն նախատեսված է «Ոչ գծային ֆիզիկա» դասընթացն ուսումնասիրողների գիտելիքների խորացման համար: